Սփյուռքի ձայնը

Դրամահավաք՝ լիբանանահայերին օգնելու համար․ «Սփյուռքի ձայնը»

Վանա լճի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում սեպտեմբերի 6-ին պատարագ կմատուցվի:

Արևմտյան Ամերիկայի համահայկական խորհուրդը լիբանանահայերին օգնելու համար դրամահավաք կանցկացնի առաջիկա կիրակի օրը:

Հայաստանի մարդասիրական առաքելության խումբը Հալեպի բուժհաստատություններին փոխանցել է բժշկական պարագաներ:

Հայաստանը տուն ու տանիք կարող է տալ ազգությամբ հայերին, թե՞ իր դռները պետք է բացի նաև օտարների առաջ. «Կալիֆոռնիա կուրիեր» թերթի խմբագիր Հարութ Սասունյանն անդրադարձել է Հայաստանի Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի՝ վերջերս արած հայտարարությանը:

Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած պայթյունից հետո լիբանանահայերի տրամադրությունները հակասական են: Ինչո՞ւ նրանցից շատերը Հայաստան տեղափոխվելու ցանկություն չունեն, ի՞նչ է առաջարկում Հայաստանի հանրապետությունն իր հայրենակիցներին: Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի պարզաբանումները։

Back to top button