Էկոսֆերա

Սևանա լճում սիգի պաշարները սպառնալիքի տակ են․ «Էկոսֆերա»

Սևանա լճում սիգի պաշարները սպառնալիքի տակ են: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2019-ի պետբյուջեի կատարողականի մասին զեկույցի քննարկման ժամանակ ասել է «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը:

Նրա խոսքով` Սևանում շատ մանրաձկներ են որսում, որը սպառնալիքի տակ է դրել սիգի պաշարները:

«Պատճառներից մեկն այն է, որ Հայաստան է ներմուծվում փոքր տրամագծով ձկնորսական ցանցեր»,-ասել է Կարապետյանը:

Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանն էլ լրագրողների հետ զրույցում անդրադարձել է Սևանա լճի «ծաղկման» և սիգի անկառավարելի որսի խնդրին:

Back to top button