Գերդաստաններ

Կարանյան գերդաստանի հետնորդը` Ռուսաստանի ռեկորդների գրքում․ «Գերդաստաններ»

Գյումրիի Թումանյան փողոցում է գտնվում այն տունը, որտեղ ապրել են Կարանյանները: 1988 թ -ի երկրաշարժի տարիների ընթացքում ամբողջ գերդաստանը 40 հոգով ապրում էր այդ տանը։

Նախնիների թողած այդ տանը մինչև վերջին տարիներն ապրում էր Լաուրա Կարանյանը: Նրանք եղել են հարուստ վաճառականներ, նրանք են ստեղծել առաջին ազգագրական թանգարանը Գյումրիում:

Նաև նշանավոր զինագործ էին։ Կարանյանների ընտանիքը, ովքեր պատվեր ուներ վերանորոգելու ռուսական բանակի շարքից դուրս եկած կամ վնասված սառը զենքը և հրազենը:

Հինգ եղբայրներ են եղել Կարանյանները՝ Հարություն, Ալեքսան, Հովհաննես, Կարապետ, և Թադևոս:

Հետաքրքիր դրվագներ թանգարանի ճակատագրի, Կարանյանների բարեգործությունների, Ռուսաստանի ռեկորդների գրքում հայտնված Միլեն Կարանյանի մասին։

Back to top button