Տնտեսական

Հայաստանում օտարերկրյա ներդրումների ճանապարհները  բաց են. Նիկոլ Փաշինյան

Հայաստանում օտարերկրյա ներդրումների ճանապարհները  բաց են՝ այսօր կառավարության նիստում հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը:

Գործադիրը հավանութուն է տվել դեռևս նախորդ կառավարության բանակցությունների արդյունքում հաստատված համաձայանգրերից մեկին՝ որոշակի փոփոխություններով:

Երևանում  նոր 250 ՄԳՎ գազային վառելիքով կոմբինացված ցիկլով էլեկտրակայան կկառուցվի: Կառուցողը իտալական Ռենկո ընկերությունն է: Ներդրումային այս փաթեթի քննարկումը սկսել է նախորդ  կառավարությունը, բանակցություններն ավարտին են հասել գործող կառավարության ջանքերով:

Ընդհանուր առմամբ, ներդրումները կկազմեն 250 մլն դոլար: Շինարարությունը կտևի մոտ 26 ամիս, այդ փուլում շուրջ 1500 աշխատատեղ կստեղծվի:

Ներդրումային այս ծրագիրը  շատ է քննարկվել ու քննադատվել՝ ասաց վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը: Նաև հավելեց՝ բազմաթիվ քննարկումներ են եղել մասնագիտական, քաղաքական, տնտեսական նպատակահարմարության վերաբերյալ:

«Այս շրջանակային համաձայնագիրը կնքվել էր ավելի վաղ՝ մեր կառավարության ձևավորումից առաջ՝ 2017 թվականին, և ըստ էության, որոշակի պարտավորություններ կառավարությունը, Հայաստանի Հանրապետությունն արդեն ստանձնել էր: Առաջին հարցը, որ քննարկվել է, հետևյալն է. արդյոք Հայաստանի Հանրապետությունը կարիք ունի՞ նոր գազատուրբինային կայանի: Այս հարցի պատասխանը դրական էր, միանշանակ, տարընթերցումն այն էր, թե որտեղ պետք է կառուցվի այդ կայանը»

Բանակցությունների այս փուլում սա միակ խնդիրը չէրԿառավարության ղեկավարի պաշտոնակատարի խոսքով՝ հաջորդ խնդիրը կապված է սակագնի հետ: «Մենք կարծում էինք, որ առաջարկվող գինը չափազանցված է, և բանակցությունների ընթացքում այդ գինը փոփոխության ենթարկվեց, այսինքն՝ նվազեցՏվյալ դեպքում մենք հասել ենք մի սակագնի, որը ոչ թե նեգատիվ, այլ պոզիտիվ ազդեցություն կունենա մեր էլեկտրաէներգիայի սակագնի վրա, այսինքն՝ եթե նորմալ ռեժիմով օգտագործում ենք, էլեկտրաէներգիայի սակագնի վրա նոր ծանրաբեռնվածություն չի ավելանա, այլ, ընդհակառակը, թեթևացնող ազդեցություն կունենա»

«Քաղաքական առումով շատ կարևոր է, որպեսզի մեր գործողությունները սխալ մեկնաբանությունների չարժանանան միջազգային ներդրումային միջավայրում»,- ընդգծեց Նիկոլ Փաշինյանը:

«Որովհետև կարող է սխալ տպավորություն ստեղծվել, թե մենք օտարերկրյա ներդրումների ճանապարհները բոլոր հնարավոր տարբերակներով փակում ենք: Այս ծրագրի իրագործումը դրական ուղերձ կլինի միջազգային ներդրողների համար և այս իմաստով նույնպես կարևոր նշանակություն կունենա: Ծրագրով նախատեսվում է 1200 նոր աշխատատեղի ստեղծում, ինչը նույնպես կարևոր է»:

Բանավեճի թեմաներից մեկն այն է, թե  ինչու է ծրագիրն իրականացնող  ընկերությունը որոշվել ոչ թե մրցույթով, այլ բանակցությունների միջոցով:  Վարչապետի  պաշտոնակատարի խոսքով՝  մրցութային կարգը նախընտրելի է, բայց  այս դեպքում կար Հայաստանի ստանձնած պարտավորություն: Ուստի՝ գնացել են վերաբանակցման ճանապարհով:

Նոր ՋԷԿ-ը կկառուցվի Երևանի ՋԷԿ-ի հարևանությամբ: Վերջինն արդեն խնդիրներ է տեղծել կառավարության համար՝ 15 մլրդ դրամ պարտք ունի: Ինչո՞ւ է կուտակվել պարտքը՝  հարցնում եմ էներրգետիկ ենթակառուցվախքների ու բնական պաշարների նախարարի պաշտոնակատար Գարեգին Բաղրամյանին:

Հնարավո՞ր է արդյոք, որ  Երևան ՋԷԿ-ն  անցնի  ԳազՊորմ Արմենիա ընկերությանը՝ որպես  գույք պարտքի դիմաց: Նախարարի պաշտոնակատարի պատասխանը կտրուկ է՝ ոչ:

Վարչապետի խորհրդական Արտակ Մանուկյանը փաստում է՝ այս ոլորտում անարդյունավետ ծախսերն են շատ:

ՀՀ պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը «Ռադիոլուրին» փոխանցեց ՝ Երևան ՋԷԿ-ում ստուգումներ կանցկացնեն, բայց, թե երբ, դեռ  պարզ չէ. ռեսուրսներ առայժմ չունեն:

Back to top button