Քաղաքական

Պուտին-Փաշինյան կարճ զրույց` Դուշամբեում

Դուշանբեում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների խորհրդի նիստի շրջանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարճ զրույց է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ լրագրողներին հայտնել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:

«Նա կարճ զրույց է ունեցել Փաշինյանի, Դոդոնի հետ: Այս պահին, հենց նոր», — Պեսկովի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ գործակալությունը:

Ռուսաստանի նախագահի խոսնակը հավելել է, որ Պուտինը Փաշինյանի հետ չի քննարկել Հայաստան կատարելիք այցի հեռանկարները: «Ոչ, այլ հարցերով, օպերատիվ, ընթացիկ», — պարզաբանել է Դմիտրի Պեսկովը:

ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը նախօրեին հայտնել էր, որ  Վլադիմիր Պուտինի այցը Հայաստան քննարկվել է, սակայն մինչեւ այս տարվա ավարտ քիչ հավանական է:

«Իսկապես, քննարկվել է մեր նախագահի այցի կազմակերպման հնարավորությունը Հայաստան, սակայն հստակ ժամկետներ չի քննարկվել»,–ասել էր Ուշակովը ճեպազրույցի ժամանակ։

Ցուցադրել ավելի
Back to top button