ԿարևորՔաղաքական

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը քվեարկեց Երևանի թիվ 133 մանկապարտեզում տեղակայված 8/16 ընտրատեղամասում:

Քվեարկությունից հետո, պատասխանելով լրագրողների հարցերին, վարչապետը նշել է. «Այս ընտրությունները տարբերվելու են նրանով, որ քաղաքացին վստահ է, որ ընտրությունն ինքն է կատարելու, և իր ձայնը չի գողացվելու: Եթե նկատվեն ընտրակեղծարարներ, նրանք կսկսեն բողոքել ոստիկանության գործողություններից»: 

Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ այս ընտրարշավն իրական էր, և բոլոր ուժերը հասկանում էին, որ պետք է պայքարեն յուրաքանչյուր ձայնի համար: «Ցանկացած ժողովրդավարական երկրում ընտրարշավի ժամանակ կրքեր են բորբոքվում, և կարծում եմ՝ սրանից հետո Հայաստանում ընտրարշավի ընթացքում կրքեր են բորբոքվելու, որովհետև ընտրությունները լինելու են իրական: Պետք է սովորել իրական ընտրությունների և իրական քարոզարշավի», — ասել է վարչապետը։

Back to top button