Միջազգային

Այսօր Սեպտեմբեր 11-ի ահաբեկչության 17-րդ տարելիցն է


Ահաբեկչության դեմ գլոբալ պայքար հասկացությունն աշխարհում սկսեց կիրառվել 17 տարի առաջ։ 2001 թվականի այս օրը՝ սեպտեմբեր 11-ին ԱՄՆ-ը ենթարկվեց ահաբեկչական ամենածանր գրոհի։

Ահաբեկիչներն առևանգված օդանավերով խոցեցին Նյու-Յորքի Առևտրի համաշխարհային կենտրոնի երկու երկնաքերերը, Պենտագոնի շենքը, իսկ մեկ օդանավն այդպես էլ տեղ չհասավ, քանի որ ահաբեկիչներին խանգարեցին ուղեւորները:

Ի՞նչ փոխվեց աշխարհում այս ամսաթվից հետո, ինչպե՞ս էր ապրում ԱՄՆ ահաբեկչությունից րոպեներ ու ժամեր անց:

 

17 տարի առաջ այս րոպեներին ամբողջ աշխարհը ցնցված էր, կառչած հեռուստացույցներից, ռադիոյից, ինֆորմացիայի բոլոր տեսակի աղբյուրներից:

2001-ի սեպտեմբերի 11-ին Արթուր Սողոմոնյանն ապրում ու աշխատում էր Միացյալ Նահանգներում, Նյու Յորքում, Մանհեթենում, Երկվորյակներից մի քանի հարյուր մետր հեռու:

Այդ օրն իրականացվեց համաշխարհային պատմության, թերևս, մեծագույն ահաբեկչությունը, որին զոհ գնացին շուրջ 3000 քաղաքացիներ:

Արթուրն այսօր՝ արդեն 17 տարի անց, այսպես է հիշում այդ օրը: Օրը երեքշաբթի էր, այնպես, ինչպես այսօր:

Շատ քաղաքագետներ ու փորձագետներ կարծում են, որ Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչությամբ աշխարհը փոխվեց՝ մինչև այդ և դրանից հետո:

Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանը կարծում է, որ աշխարհում փոփոխություններ կային և մինչև այդ, բայց 9/11 ամսաթիվը դարձավ այն բեկումնային կետը, որից հետո աշխարհում փոխվեց ամեն ինչ:

Մեր երկիրն այս գործընթացներից, կարծես, թե հեռու է, բայց դա առջին հայացքից՝ կարծում է քաղաքագետը:

2001 թվականի սեպտեմբերի 11-ին Նյու Յորքում տեղի ունեցած ահաբեկչական գործողությունների 2700- ից ավելի (2753) զոհերի 1000- ից ավելիի (1111) աճյունները դեռեւս նույնականացված չեն: Այս տվյալները  երեկ հրապարակել Է Reuters գործակալությունը:

Back to top button