Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտության գծով փոխտնօրեն, պատմական գիտությունների թեկնածու Էդիտա Գզոյանը իր աշխատանքային ուղին սկսել է հարազատ ԵՊՀ-ի միջազգային հարաբերությունների և դիվանագիտության ամբիոնից:
Հետագայում, ավարտելով Հայաստանի Ամերիկյան համալսարանի իրավագիտության մագիստրոսական ծրագիրը, աշխատանքային ուղին շարունակել է ՀՀ ԳԱԱ-ի ինֆորմատիկայի և ավտոմատացման պրոբլեմների ինստիտուտի գիտական ինֆորմացիայի վերլուծության և մոնիթորինգի կենտրոնում: