Տնտեսական

Հաջորդ շաբաթ արդեն կսկսվեն Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումները


«Հայաստանում նոր կառավարման համակարգ է ձեավորվել։ Այն պայմանականորեն կարող ենք կոչել «ուղիղ ժողովրդավարական»»,-կառավարության նիստի սկզբում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նրա խոսքով, հանրությունը պետք է մասնակցի բարեփոխումների գործընթացին, այս դեպքում դրանք ցավոտ չեն լինի։

«Պետք է հրաժարվենք բարեփոխումները ցավոտ գործընթաց է» սկզբունքից։ Լրջորեն պետք է զբաղվենք բարեփոխումներով»,-ընդգծեց կառավարության ղեկավարը։ Նրա դիտարկմամբ, եթե բարեփոխումների համար իրենք ունեն բավարար փաստարկներ, որով համոզել են իրենք իրենց, կարող են նաև հանրությանը համոզել։

Հաջորդ շաբաթ արդեն կսկսվեն Հարկային օրենսգրքի շուրջ քննարկումները։

Back to top button