Միջազգային

Հայտնի են Լիբանանի խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները

Հայտնի են Հայաստանի համար կարևոր նշանակություն ունեցող մերձավորարևելյան երկրներից մեկում՝ Լիբանանում մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների նախնական արդյունքները:

Այս երկրում վերջին անգամ խորհրդարանական ընտրություններ անցկացվել են 2009թ- ին, որից հետո 2 անգամ՝ 2013թ. և 2017թ. հետաձգվել էին սիրիական հակամարտության պատճառով։

Վախ կար, որ հարեւան Սիրիայի իրադարձությունները Լիբանանում ևս ներքաղաքական ճգնաժամի կարող են բերել։  Նախնական տվյալների համաձայն՝ հայ քաղաքական ուժերից պատգամավոր են ընտրվել ՀՅԴ-ից  3 ներկայացուցիչ, եւս երեքը՝ մյուս ուժերից:

 

 


Լիբանանի խորհրդարանական ընտրությունները նախօրեին վերածվել էին տոնախմբության
՝ Բեյրութից Լիբանանից մեզ փոխանցեց Նուշիկ Սարգսյանը՝ հույս հայտնելով, որ հայազգի երեսփոխանները հայ համայնքի միասնականության եւ զարգացման համար ջանքեր կներդնեն:

Պաշտոնական տվյալների համաձայն, Լիբանանի խորհրդարանական ընտրություններին 10-ը կուսակցություն ներկայացնող մոտ 1000 թեկնածում պայքարել է խորհրդարանի 128 տեղի համար։ Նորընտիր խորհրդարանում տարբեր ուժերի կողմից ներկայացված կլինի 6 հայ պատգամավոր:

Ըստ ընտրությունների նախնական արդյունքների, պատգամավորական մանդատներից կեսից ավելին՝ 67-ը, կտրվի Իրանի հովանավորությունը վայելող «Հըզբոլլահ» շիական արմատական կազմակերպության գլխավորած դաշինքի քաղաքական ուժերին: Ըստ համամասնության, նախագահ Միշել Աունի՝ «Ազգային ազատ հոսանք» կուսակցությունը ստացել է 21 տեղ, նույնքան էլ աթոռ ստացել է սունիական ճամբարում առաջատար գործիչ վարչապետ Սաադ ալ-Հարիրիի գլխավորած դաշինքը։ Սրա առանցքում սաուդամետ «Մուստակբալ» կուսակցությունն է: Արեւելագետներում նշում են, որ մեծ հավանականությամբ հենց Հարիրին էլ կձևավորի Լիբանանի նոր կառավարությունը, սակայն, ըստ Արմեն Պետրոսյանի, շիական ներկայացուցիչների մեծամասնության փաստը կարող է խնդիրներ ստեղծել սունիների համար:

«Լիբանանյան «Ազգային պակտի» համաձայն՝ երկրի նախագահի պաշտոնը կարող է զբաղեցնել քրիստոնյա մարոնիթ, վարչապետի պաշտոնը՝ սունի, ԱԺ նախագահինը՝ շիա համայնքների ներկայացուցիչները»:

Լիբանանցիները եւս անմասան չեն մնացել ընտրակաշառք բաժանելուց: Խորհրադարան չանցած կուսակցությունները ընտրություններից հետո բարձրաձայնել են ընտրակաշառք բաժանելու դեպքերի մասին, ինչպես նաեւ դժգոհել 2017 թ. ընտրական օրենսգրքում տեղ գտած փոփոխություններից, որոնք, ըստ նրանց, բավականին բարդացրել են ընտրական համակարգը:

Այժմ անդրադառնանք արտաքին արձագանքներին:

Լիբանանում տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների առնչությամբ հնչած գնահատականներից ամենաուշագրավն Իրանի տարածաշրջանային մրցակիցների մոտեցումն է՝ Բաղդադից, Դամասկոսից, Սանայից հետո Իրանը, այսպես ասենք, գրավում է Բեյրութը՝ անմիջապես դուրս գալով Միջերկրական ծով:

Նախնական տվյալների համաձայն հայ քաղաքական ուժերից պատգամավոր են ընտրվել դաշնակցականներ Հակոբ Բագրատունին, Հակոբ Թերզյանը և Ալեքսանդր Մաթոսյանը: Ի դեպ, «Քաղաքացիական հասարակություն 7-ի խմբավորում» կուսակցությունից պատգամավորական մանդատ է ստացել 2 կին, որոնցից մեկը լիբանանահայ լրագրող Փոլա Յակուբյանն է: Լիբանանյան VDL հեռուստաալիքը Փոլայի հաղթանակը որակել է որպես «քաղաքացիական հասարակության հաղթանակ»:

Back to top button