Մշակույթ

Ինչու էր հոսպիտալացվել Շառլ Ազնավուրը

Մեծ շանսոնյե Շառլ Ազնավուրի վիճակը, ում ինքնազգացողությունը ապրիլի 25-ին վատթարացել էր Սանկտ Պետերբուրգում համերգից առաջ ընթացող փորձի ժամանակ, բժիշկների մոտ մտավախություն չի առաջացնում: Այս մասին հայտնել են հանրահայտ երգչի շրջապատից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Մաեստրոյի մեջքն էր բռնվել, ուստի ստիպված էին համերգը չեղյալ համարելԲժիշկները հետազոտում են կատարել: Մեզ ասել են, որ դա մկանային ջղաձգում էր, այնպես որ՝ սարսափելի ոչ մի բան չկա»,- ասել է գործակալության ֆրանսիացի զրուցակիցը:

«Նա հմա արդեն հյուրանոցում է, հանգստանում է»,- հավելել է նա:

Back to top button