Մշակույթ

Վերականգնվելու է Անիի Կաթողիկե Սուրբ Աստվածածին եկեղեցին

ՅՈՒՆԵՍԿՕի համաշխարհային ժառանգության ցանկում ընդգրկված Անիի Սուրբ Աստվածածին եկեղեցին կամ Մայր տաճարը վերակագնվելու է: Այդ մասին, ըստ Akunq.net-ի, հաղորդում է «Անադոլու» գործակալությունը:

Հիշեցնենք, որ Անիի Մայր տաճարը հիմնադրվել է 989 թ., հայոց թագավոր Սմբատ Երկրորդ Տիեզերակալի կողմից: Տաճարի շինարարությունն ավարտվել է 1001 թ., հայոց թագավոր Գագիկ Առաջին Բագրատունու կնոջ` թագուհի Կատրամիդեի կողմից: Կոթողը կառուցել է Տրդատ ճարտարապետը:

«Անադոլու» գործակալության փոխանցմամբ` տաճարի վերականգման ուղղությամբ տեխնիկական աշխատանքներն արդեն սկսել են: Աղբյուրը նաև հայտնում է, որ տաճարը վերականգնելու են` բնօրինակին հավատարիմ մնալով:

Կարսի թանգարանի տնօրեն Նեջմեթին Ալփը «Անադոլու» գործակալության թղթակցի հետ զրույցում նշելով, թե վերականգնողական աշխատանքներն սկսվելու են այս ամիս, նաև ասել է. «Ամառային ամիսներին լուրջ առաջընթաց կգրանցվի վերականգնողական աշխատանքների մեջ: Նշանակալի քայլ է արվել` այս նշանավոր հուշարձանի պահպանման ուղղությամբ»:

Ցուցադրել ավելի
Back to top button