Միջազգային

Քամին վնասել է Թաջ Մահալը

Ուժգին քամին, որը հասել է 130 կմ/ժ-ի, վնասել է լեգենդար Թաջ Մահալի երկու 4 մետր երկարությամբ մինարեթները։ Տուժել են համալիրի մուտքի դարպասների մոտ տեղադրված մինարեթները, փոխացնում է TCH-ն։

Համալիրի գլխավոր մինարեթները դիմացել են տարերքի հարվածին և չեն վնասվել։

Միջադեպի հետևանքով ոչ ոք չի տուժել։ Տվյալ պահին սկսվել են մինարեթների վերականգնման աշխատանքները։

Back to top button