Միջազգային

Սկրիպալին թունավորել են ռուսական «Նովիչոկ»-ով

Քիմիական զենքի արգելման կազմակերպության փորձագետները հաստատել են, որ ռուս նախկին լրտես Սերգեյ Սկրիպալի և նրա դստեր թունավորման համար օգտագործվել է «Նովիչոկ» նյութը:

Ինչպես հայտնել է Sky News հեռուստաընկերությունը Միացյալ Թագավորության արտգործնախարար Բորիս Ջոնսոնը, այս արդյունքները վերջնական են:

«Չի կարող լինել այլ բացատրություն, թե ով է կրում պատասխանատվությունը դրա օգտագործման համար, միայն Ռուսաստանը ունի դրա հնարավորությունը, դրդապատճառներն ու փորձը», ասել է Ջոնսոնը:

Back to top button