Տնտեսական

Բողոքի ակցիա կառավարության դիմաց. ինչ են պահանջում «Աշտարակ-Կաթ»-ից տուժած տնտեսվարողները

Առևտրով զբաղվող  շուրջ երեք հարյուր տնտեսվարող ակնկալում է  պետության  աջակցությունը՝ դժգոհելով  «Աշտարակ կաթ»  ընկերության նախկին սեփականատիրոջից:

Տնտեսվարողներն  իրենց բողոքը այսօր կառավարությանն են ներկայացրել: «Ռադիոլուրն» լսել է ոչ միայն նրանց  փաստարկները, այլ նաև  «Աշտարակ կաթ»-ի   սնանկության գործով կառավարչի հակափաստարկները:  Խաչիկ Նազարյանը համաձայնել է պատասխանել «Ռադիոլուրի» հարցերին:

 

 

Աշտարակ կաթ ընկերության նախկին սեփականատերերի դեմ բողոքը ՓՄՁ ներկայացուցիչներին այսօր կառավարության շենք էր բերել: Նրանք փորձում են հասկանալ, թե ինչ արդյուքնում են  իրենց հաշիվները կալանքի տակ, իսկ իրենք՝  դատական   քաշքշուկի մեջ հայտնվել:  ԱՁ  Նունե Վանեցյանը փոքր  խանութ ունի:  «Ռադիոլուրի»  հետ զրույցում բացատրում  է, որ կաթնամթերք ստանալիս նախապես հնարավոր չէ պատվեր տալ: 3 մլն 600 հազար դրամ՝ այդքան է Նունեի պարտքը «Աշտարակ կաթին»:

«Պատահաբար, երբ փոխանցում էինք անում, պարզվեց, որ մեր հաշիվները սառած են: Մենք տեղյակ չենք եղել»:

Զրուցակիցս մանրամասնեց, թե ինչպես է ստացվել ամեն ինչ.

Շուրջ 300  տնտեսվարողների անունից այսօր կառավարությանը նամակ էր բերել  Հայ Տնտեսվարողների և Սպառողների Իրավապաշտպան Կենտրոն նախագահ՝  Արթուր  Աթոյանը: Նրա փոխանցմամբ՝ իրենց դիմել են տնտեսվարողները:

Տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությունից Ռադիոլուրին  փոխանցեցին, որ  սնանկացման գործընթաց է սկսվել և հորդորոեցին   բոլոր հարցերն ուղղել  սնանկացման կառավարչին: www.azdarar.am կայքից տեղեկացմանք, որ «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ» ՓԲԸ-ի սնանկության գործով կառավարիչ է նշանակվել  Խաչիկ Նազարյանը:  Նա համաձայնեց  «Ռադիոլուրին» մանրամասներ ներկայացնել:

Ասաց, որ  «ԱՇՏԱՐԱԿ-ԿԱԹ»-ն  ունի  բազմաթիվ պարտատերեր, միայն HSBC բանկին պարտք է 11 մլն դոլար: Ընկերության գույքը նախկին տնօրենը  գրավադրել է հենց այս բանկում: Պարտատերեր են  նաև ընկերության շուրջ 300 աշխատակիցները, որոնք աշխատավարձ չեն ստացել:

Նազարյանը փոխանցեց նաև, որ աուդիտորական ընկերությունն  ուսումնասիրել ու պարզել է, որ բացի վերը նշվածից ընկերությունն ունի նաև շուրջ  1 մլրդ 800 հազար դրամ դեբիտորական պարտք:

Զրուցակիցս վստահեցրեց՝ տնտեսվարողներին, որոնց մեջ նաև  խոշոր ընկերություններ կան, նամակ են  ուղարկել, տեղեկացրել պարտքերի մասին, առաջարկել դրանք  մարել՝ առանց դատական քաշքշուկի:

Խաչիկ Նազարյանի խոսքով,  օրենսդրության պահանջով , տնտեսվարողները պետք է ունենան վճարման կտրոններ ու բանկային փոխանցումներ: Նրանք, սակայն,  բանավոր են  վստահեցնում, որ վճարումները կատարել են: Թե ինչ որոշում կկայացնի դատարանը,  սնանկության գործով կառավարիչը դժվարանում է  ասել: Գիտի միայն, որ  ապացույց ներկայացնելու բեռը տնտեսվարողինն է:

Back to top button