Տնտեսական

Որտե՞ղ է սկսվում անպատասխանատու հանքարդյունաբերությունը

Որպես կանոն հանքարդյունաբերական նախագծերը Հայաստանում ընթանում են նույն սցենարով. պաշարներ փնտրող ու դրանց շահագործմամբ հետաքրքված ընկերությունները խոսում են օգուտների, իսկ բնապահպանները՝  անդառնալի վնասների մասին: 

Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի  փորձագետներն ուսումնասիրել են հանքարդյունաբերության ոլորտի խնդիրները ու փորձել են հասկանալ, թե որ կետերում են կասկածներն ու կոռուպցիոն ռիսկերը:

Որտե՞ղ է սկսվում անպատասխանատու հանքարդյունաբերությունը և  ինչպե՞ս է որոշվում ՝  օգուտներն են ավելի շա՞տ,  թե՞ վնասները : Թրանսփարենսի ինթերնեյշնլ հակակոռուպցիոն կենտրոնի  փորձագետներն առանձին հետազոտությամբ փորձել են գտնել այն կետերը, որտեղից ոլորտում սկսվում են կասկածներն ու կոռուպցիոն ռիսկերը:

Ծրագրի փորձագետ Արթուր Գրիգորյանի դիտարկումն է: Նա հստակեցնում է, որ ուսումնասիրությունը վերաբերել է ոչ թե ամբողջ ոլորտին,   այլ դրա կարևոր բաղադրիչներից մեկին՝ ընդերքօգտագործման իրավունքի տրամադրմանը:

Օրենսդրության համաձայն՝ Հայաստանում ընդերքօգտագործման իրավունք տրվում է երկարբանական ուսումնասիրությունների և դրանց արդյուննում հայտնաբերված ու հաստատված օգտակար հանածոների պաշարներն արդյունահանելու համար: Այժմ ուժի մեջ է  400 տույլտվություն, դրանցից 27-ը վերաբերում է մետաղական հանքավայրերին:

Օրենսդրությունը սահմանում է  այն չափորոշիչները, ըստ որոնց հաստատվում են պաշարները,  որոշվում է արդյունահանման արդյունավետությունը՝ սոցիալական, բնապահպանական ու այլ ազեդցություններ հաշվի առնելով: Օգուտները գումարային առումով ամփոփովում են , իսկ վնասների ընդհանուր արժեքը պարզել հնարավոր չէ՝ ասում է փորձագետը:

Պատճառներից հիմնականը՝  չկան պատշաճ ընթացակարգեր գնահատելու հանքարդյունաբերության   ազդեցությունը էկոհամակարգերի և մարդու առողջության վրա կամ  դրա սոցիալական հետևանքները:

Հանքարդյունաբերական նախագծի ամբողջ ազդեցությունը գնահատելու  պատասխանատվությունն այսօր գործող ընթացակարգերով  մեկ կառույցինն է:  Բնապահպանության նախարարության փորձաքննական կենտրոնի լիազորությունները խիստ լայն են, իսկ  հնարավորությունները՝  սահմանափակ՝ ասում են ուսումնասիրության հեղինակները:  Այդ կենտրոնի վրա է դրված խնդիրների ամբողջ ծավալի վերհանումը ՝ շրջակա միջավայրի, մարդու առողջության վրա ազդեցությունից ու սոցիալական հետևանքներից մինչև հանքի շահագործման նպատակահարմարության որոշում: Հենց այդ պատճառով էլ առաջարկում են  ստեղծել ավելի ուժեղ կամ բարձր կառույց:

 

Էներգետիկ ենթակառուցվածքների և  բնական պաշարների նախարարությանը նոր կառույց ձևավորելու առաջարկն ամենևին չի ոգևորւմ: Այս գերատեսչության ներկայացուցիչ Գևորգ Թորոսյանը կարծում է, որ նոր կառույցի ստեղծման առաջարկ դնելով նշված խնդիրները չեն լուծվի:

Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման հայտ ներկայացրա  ընկերության ՝ «Լիդիան Արմենիան» -ի ներկայացուցիչը նույնպես կարծում է, որ ոչ թե նոր կառույց ստեղծելու, այլ գործողի կարողություններն ուժեղացնելու անհրաժեշտություն կա: Թույլ կամ վիաճարկելի փորձաքննության  առաջին զոհը հենց հանքարդյունահանող ընկերությունն է՝ ասում է Արմեն Ստեփանյանը: Նրա կարծիքով՝  այլ  գործոններ են  խոցելի  դարձնում բնապահպանական եզրակացությունների  արժանահավատությունը:

Արձագանքելով էժան փորձաքննության վնասներին՝  բնապահպանության նախարարության ներկայացուցիչը տեղեկացնում է, որ օրենսդրական փոփոխություններ են քննարկվում, ըստ որոնց նախատեսվում է, որ փորձաքննության  ծախսերը պետք է հոգա   արդյունահանող ընկերությունը: Սա, ըստ բնապահպանական գերատեսչության, թույլ կտա ներգրավել ավելի լուրջ մասնագետներ ու կազմակերպություններ, նաև միջազգային:

Ինչ վերաբերում է նոր կառույց ստեղծելուն,  Ազգանուշ Դրնոյանն առաջարկում է չթերագնահատել ՇՄԱԳ փորձաքննության գործող ընթացակարգը: Օրենսդրությունը կենտրոնի առջև դնում է բոլոր  պատասխանատու կառույցներից կարծիք ստանալու պարտադիր պահանջ՝ առողջապահությունից մինչև մշակույթի նախարարություն:  Որևէ գերատեսչության բացասական կարծիք չի կարող հաշվի չառնվել՝ ասում է բնապահպանության նախարարության ներկայացուիցչը:

Իսկ արյոք երբևէ որևէ հանքարդյունաբերական նախագծի վերաբերյալ որևէ գերատեսչություն բացասական կարծիք հայտնել է: Հարցն  ի դեպ հետաքրքում էր բնապահպան Կարինե Դանիելյանին:

Մինչդեռ բացասական եզրակացության կամ առվազն անհանգստության հիմքեր օրինակ, առողջաօպահության նախարարությունը պետք է որ ունենար: Կարինե Դանիելյանը  նշեց, որ փորձագետների մի մեծ խումբ վերջին մեկ տարվա ընթացքում ուսումնասիրել է էկոլոգիական ու առողջապահական վիճակագրությունը և հետազոտության արդյուքնում   հանգել այն եզրակացության, որ  առողջության տեսանկյունից ամենառիսկային գոտիները Հայաստանում  հենց հանքարդյունաբերական գլխավոր շրջաններն են՝ Լոռին ու Սյունիքը: Ցուցանիշներն , ըստ Դանիելյանի, պարզապաե ահազանգ են:

Back to top button