Սպորտ

Վիկ Դարչինյանը 40-րդ անգամ հաղթանակ է տարել

arammanukyan
Շաբաթը հաղթական էր Վիկ Դարչինյանի համար Մեքսիկական Չետումալեում կայացած բռնցքամարտի երեկոյի ժամանակը հայազգի բռնցքամարտիկը մրցեց Մեքսիկան ներկայացնող Խուան Խիմենեսի հետ: Եվրոպայի եռակի չեմպիոն Ալեքս Միսկիրտչյանի հետ նախապատրաստությունը  կարծես լավ էր անդրադարձել Վիկի վրա և «կատաղի ցուլը»  ցուցադրեց իր լավագույն տարիների մենամարտը: Հենց մեկնարկից երկու բռնցքամարտիկներն էլ շատ ակտիվ էին, բայց ի տարբերություն Խիմենեսի՝ Վիկի հավածներն ավելի նպատակային ու դիպուկ  էին:

6-րդ ռաունդից սկսած հայ բռնցքամարտիկի առավելությունը ակնառու էր: 7-րդ ռաունդում մեքսիկացի բռնցքամարտիկին նույնիսկ բժշկական օգնություն ցուցաբերեցին, իսկ ահա 9-րդ ռաունդը Խիմենեսի համար վերջինը եղավ:Արդյունքում գրանցվեց  տեխնիկական նոկաուտ՝ հօգուտ Վիկ Դարչինյանի:  Սա 39 ամյա մեր հայրենկցի 40-րդ հաղթանակն էր  պրոֆեսիոնալ ռինգում: Հիշեցնենք, որ Վիկ Դարչնյանը արդեն տեղափոխվել է  2-րդ թեթևագույն քաշային կարգ և այսուհետ հանդես կգա հենց այս քաշային կարգում:

 

Back to top button