ԿարևորՍպորտ

Հենրիխ Մխիթարյանն Ինտերի հետ նվաճել է Ա սերիայի տիտղոսը

Միլանի «Ինտերը» 20-րդ անգամ նվաճել է Իտալիայի չեմպիոնի տիտղոսը՝  2-1 հաշվով հաղթանակ տանելով «Միլանի» նկատմամբ։ «Ինտեր»-ի կազմում գոլերի հեղինակ են դարձել Աչերբին և Թյուրամը։ «Միլանի» կազմում՝ Տոմորին։ 

Հենրիխ Մխիթարյանը մասնակցել է ամբողջ խաղին։  Նա «Ինտերի» հետ դարձել է նաեւ Իտալիայի գավաթակիր եւ կրկնակի սուպերգավաթակիր։

Միլանի «Ինտերը» 20 անգամ դարձել է Իտալիայի չեմպիոն, 9 անգամ՝ գավաթակիր և 8 անգամ՝ սուպերգավաթակիր: Ակումբը նաև երեք անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան։

Back to top button