ԿարևորՍպորտ

Վահագն Դավթյանը ոսկե մեդալ ու օլիմպիական ուղեգիր է նվաճել

Մարմնամարզիկ Վահագն Դավթյանը հաղթող է ճանաչվել Դոհայում ընթացող սպորտային մարմնամարզության աշխարհի գավաթի խաղարկության 4-րդ փուլի օղակների վարժությունում: Այս հաղթանակի շնորհիվ Դավթյանը նաև Փարիզի 2024 թվականի Օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

Օղակների վարժության եզրափակչում Դավթյանը հավաքել է 14,833 միավոր և գրավել առաջին տեղը:

Back to top button