ԿարևորՍպորտ

Հայ 7 բռնցքամարտիկ Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչում են

Սերբիայի մայրաքաղաք Բելգրադում ընթացող Եվրոպայի բռնցքամարտի առաջնությանը Հայաստանի հավաքականի կազմում քառորդ եզրափակիչում ռինգ է դուրս եկել 6 բռնցքամարտիկ։

Նրանցից 4-ը հաղթանակի է հասել։ Բարեղամ Հարությունյանը գերազանցել է վրացի Սախիլ Ալախվերդովին 5:0 հաշվով: Նա դուրս է եկել կիսաեզրափակիչ` ապահովելով առնվազն բրոնզե մեդալ:

60 կգ քաշում Արթուր Սահակյանը 5:0 հաշվով առավելության է հասել Սլովենիան ներկայացնող Կերնոգա Տադեի նկատմամբ: Նա դուրս է եկել կիսաեզրափակիչ և նվազագույնն ունի բրոնզե մեդալ:

57 կգ Արթուր Բազեյանը երկրորդ մենամարտում հաղթել է Իտալիայից Կանոնիկո Զուզեպեիհետին ու դուրս գալով կիսաեզրափակիչ`  նա ապահովել է հերթական մեդալը:

67 կգ քաշում Արարատ Հարությունյանը Սլովենիան ներկայացնող Պատրիկ Նեյչին պարտության է մատնել 5:0 հաշվով: Նա ևս կիսաեզրափակիչում է:

Նախօրեին բրոնզե մեդալ էին ապահովել նաև Անուշ Գրիգորյանը, Անի Հովսեփյանը և Նարեկ Մանասյանը։ Մեր հավաքականն արդեն ապահովել է 7 մեդալ։

Կիսաեզրափակիչը կկայանա ապրիլի 25-ին:

Back to top button