Քաղաքական

Սերժ Սարգսյանը հանդիպեց ԵԱՀԿ դիտորդների հետ

Նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Հայդի Տալյավինիի հետ:

Սերժ Սարգսյանը կարևորել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ առաքելությունը՝ որպես առաջին հերթին մասնագիտական գործունեություն, որի նպատակը փաստերի հիման վրա ընտրական գործընթացների մասին մասնագիտական եզրակացություն անելն է և առաքելությանը մաղթել է հաջողություններ:
Հանդիպմանը քննարկվել են ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի նախընտրական քարոզարշվին վերաբերող հարցեր:

Թողնել պատասխան

Back to top button