ԿարևորՔաղաքական

Հայոց ցեղասպանության ճանաչումն անհրաժեշտ պայման է նմանատիպ հանցագործությունների չկրկնման համար. Հունաստանի նախագահ

Հունաստանի Հանրապետության Նախագահ Կատերինա Սաքելարոպուլուն հայտարարություն է արել Հայոց ցեղասպանության տարելիցի կապակցությամբ։

«Օսմանյան կայսրության վերջին շրջանում իրականացված մեկուկես միլիոն հայերի սիստեմատիկ բնաջնջման սկզբից 109 տարի է անցել։ Դա ցեղասպանություն էր, որը գրեթե բնաջնջեց մի հինավուրց ժողովրդի՝ ծաղկող քրիստոնեական միջուկը Կովկասի հարավում:

Նման ողբերգական իրադարձությունների ճանաչումը, ինչպես նաև մարդկության նկատմամբ իրականացվող բռնության և ատելության դեմ մշտական ​​զգոնությունը անհրաժեշտ պայման են նմանատիպ հանցագործությունների չկրկնման և ազգերի ու ժողովուրդների խաղաղ գոյակցության համար։ Հայոց ցեղասպանության զոհերը երբեք չպետք է մոռացվեն»:

Back to top button