Տնտեսական

Գյուղացին մասնագետի խորհրդի կարիքը ունի

Լիանա Եղիազարյան

«Ռադիոլուր»
Գյուղատնտեսական այս տարին առատ էր բերքով, սակայն խնդիրներն էլ քիչ չէին: Ամռանը գյուղացիները սկսեցին դժգոհել, թե նախորդ տարվա խնդիրներն աչքի առաջ ունենալով կարտոֆիլ շատ են ցանել, սակայն վաղահաս կարտոֆիլի իրացման խնդրի առաջ են կանգնել:
Այժմ նույն հիմնախնդրին են առնչվում նաեւ կաղամբ մշակողները: Բերքը շատ է, սպառողը` քիչ: «Ռադիոլուր»-ի հարցին, թե ինչու գյուղացիները որեւէ խորհրդատվության չեն դիմում, ֆերմեր Արթուր Դեմիրճյանը վրդովված պատասխանեց, թե գյուղերում գյուղատնտես չկա, որ գնաս խորհուրդ հարցնես։
Գյուղնախարարության մասնագետների խորհրդատվությանն են շարունակում սպասել նաեւ հանրապետության տարբեր մարզերի գյուղացիական տնտեսությունները:
Հայաստանի բնակլիմայական պայմանները լուրջ հնարավորություն են տալիս` ընդլայնելու Հայաստանում մշակվող բուսատեսակների ցանկը: Դա կօգնի մի կողմից շուկա հանել տեղական արտադրանքը` օրինակ հնդկացորեն, փոխարինելով ներկրվողին եւ եկամուտ տալով գյուղացուն:
Մյուս կողմից, ինչպես մասնագետներն են ասում, հողը կհանգստանա այն առումով, որ ամեն տարի նույն հողում նույն մշակաբույսը չի ցանվի:
Գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանն այս առումով ունի նորություն, որը, սակայն, կարծես, կոնկրետ քայլեր դեռ չի պարունակում:

Թողնել պատասխան

Back to top button