Տնտեսական

Հայաստանը շահագրգիռ է զարգացնել համագործակցությունը Իրանի հետ

 

Հայաստանը շահագրգռված է Իրանի հետ հարաբերությունները խորացնելու, փոխշահավետ համագործակցություն զարգացնելու հարցում, որը կնպաստի նաև երկկողմ ապրանքաշրջանառության ծավալների աճին, ընդունելով  Իրանի Իսլամական Հանրապետության միջկառավարական համատեղ հանձնաժողովի իրանական կողմի համանախագահ, ԻԻՀ էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուի գլխավորած պատվիրակությանը այսօր ասել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նա գոհունակությամբ է փաստել, որ հայ-իրանական տնտեսական հարաբերություններն առաջընթաց են ապրում, և համագործակցության օրինակների շարքը շուտով կհամալրի Մեղրիի ՀԷԿ-ի հիմնարկեքը:

Իրանի էներգետիկայի նախարար Մաջիդ Նամջուն  ՀՀ նախագահին տեղեկացրել է, որ համաժողովի երևանյան նիստը հաջող ընթացք է ունեցել, և երկկողմ մի շարք պայմանավորվածություններ են ձեռք բերվել:

Հանդիպմանը զրուցակիցները կարևորել են հատկապես էներգետիկայի ոլորտում հաջողությամբ զարգացող փոխգործակցությունը: Մաջիդ Նամջուն վստահեցրել է, որ որպես միջկառավարական հանձնաժողովի համանախագահ, ջանք չի խնայի երկու բարեկամ երկրների նախագահների մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները, այդ թվում՝ էներգետիկայի և տրանսպորտի բնագավառներում առանցքային նախագծերի իրականացումն առաջ մղելու գործում:

Ցուցադրել ավելի

Թողնել պատասխան

Back to top button