Քաղաքական

Տիգրան Սարգսյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՀՀ-ում Ինդոնեզիայի դեսպանի հետ

Վարչապետ Տիգրան Սարգսյանն ընդունել է Հայաստանում Ինդոնեզիայի արտակարգ և լիազոր դեսպան Նինինգ Ռոչադիաթին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում:

«Ձեր պաշտոնավարման ընթացքում մեր երկու երկրների միջև հարաբերությունները որոշակի զարգացում են ապրել և այդ ուղղությամբ արձանագրվել են դրական տեղաշարժեր: Մենք կարևորում ենք Ինդոնեզիայի հետ երկկողմ հարաբերությունների ակտիվացումը ու այդ ուղղությամբ պատրաստ ենք ներդնել լրացուցիչ ջանքեր»,- ասել է Տիգրան Սարգսյանը:

Նինինգ Ռոչադիաթին շնորհակալություն է հայտնել վարչապետին իր գործունեության ընթացքում ՀՀ կառավարության կողմից ցուցաբերված համակողմանի աջակցության համար և Տիգրան Սարգսյանին հրավիրել Ինդոնեզիա: Երկկողմ կապերի խորացման և ամրապնդման, տնտեսական ծրագրերի իրականացման գործում զրուցակիցները կարևորել են Ինդոնեզիայում Հայաստանի դեսպանատան բացումը, ինչպես նաև երկկողմ միջկառավարական տնտեսական հանձնաժողովի ստեղծումը:
Զրուցակցիներն անդրադարձել են նաև հայ-ինդոնեզական կապերի զարգացմանը՝ մշակույթի, կրթության և գիտության, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների շրջանակներում:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին կատարած աշխատանքի համար և մաղթել նրան հաջողություններ:

Թողնել պատասխան

Back to top button