Հաջողության նոտա

«Աղբանոցից՝ չրի տուն». գործարար Ծովիկ Հովհաննիսյան․ «Հաջողության նոտա»

Ծովիկ Հովհաննիսյանը ծնվել ու մեծացել է Բյուրականում։ Սկզբնական կրթությունը ստանալուց հետո աշախատել է հարազատ գյուղում գտնվող Աբովյանի Սիրիուս գործարանի դուստր ձեռնարկությունում որպես տեխնոլոգ։

Արագածոտնի մարզի Բյուրական համայնքի՝ աղբավայրի վերածված տարածքը մոտ 30 տարի առաջ դարձավ այգի: Ամուսնու հետ յուրաքանչյուր սանտիմետրը մաքրել, մշակել ու պտղատու ծառեր են տնկել:

Նախկին աղբավայրի տարածքն այժմ ագրոտուրիզմի վայր է, որտեղ գործում է չրի արտադրամաս, օրգանական ելակի ջերմոց, ինտենսիվ այգի, հյուրերի ընդունման տաղավար: Արժանացել է «Մեր ժամանակների հերոս» և «Գյուղմթերքի կին հերոս» արտադրող մրցանակներին։

Back to top button