ԿարևորՄշակույթ

«Եվրատեսիլ-2024»․ այսօր «Լադանիվա»-ն ելույթ կունենա 8-րդ համարի ներքո

Լադանիվան ելույթ կունենա այսօր 8-րդ համարի ներքո՝ երկրորդ կիսաեզրափակչում` Կենտրոնական Եվրոպայի ժամանակով ժամը 21:00-ին (Երևանի ժամանակով ժամը 23:00-ին):

Մրցութային ելույթներից հետո Հայաստանի պատվիրակի օգտին քվեարկելու համար հարկավոր է 08 թիվն ուղարկել Ձեր երկրում առանձնացված կարճ համարին: Քվեարկության կարգի մանրամասներին ծանոթանալու համար հետևեք մրցույթին ձեր երկրում այն հեռարձակող հեռուստաընկերությամբ:

Երկրորդ կիսաեզրափակչում քվեարկում են միայն տվյալ օրը ելույթ ունեցող երկրները և Մեծ հնգյակից Ֆրանսիան, Իտալիան և Իսպանիան:

Աշխարհի այլ երկրներից www.esc.vote կայքի միջոցով կարող եք քվեարկել հենց հիմա:

Հայաստանից Լադանիվայի օգտին քվեարկել հնարավոր չէ:

Back to top button