ԿարևորՀասարակություն

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը մոտենում է Երևանին

Մայիսի 4-ին Կիրանցից մեկնարկած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման երթը մոտենում է Երևանին։

«Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ իր ժողովրդով գնա Երևան ու պատասխաններ պահանջի և պահանջը ձևակերպի, որ այս գործընթացը թե՛ այստեղ, թե՛ այլուր պետք է դադարեցվի։ Մայիսի 9-ին մենք Աստծո կամոք կլինենք Երևանում»,-ասել է Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը:

Շարժումը այսօր ժամը 16․00-ին համազգային հանրահավաք է հրավիել Հանրապետության հրապարակում։

Ոստիկանությունը հորդորել է խստորեն պահպանել հասարակական կարգը, ԱԱԾ-ն հայտնել է, որ Սահմանադրական կարգին սպառնացող ցանկացած վարքագիծ չեզոքացվելու է օրենքով սահմանված ողջ գործիքակազմի կիրառմամբ։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հարցերով հանձնաժողովներն ապրիլի 19-ին պայմանավորվել են սահմանազատումը սկսել Տավուշի մարզից։

ՀՀ վարչապետի աշխատակազմը հայտարարել է, որ Ադրբեջանն այս ամենի արդյունքում 2.5 գյուղ է ստանում, իսկ Հայաստանի Հանրապետությունը` անվտանգային ռիսկերի նվազեցում։ Սահմանազատումից հետո չորս գյուղերի հատվածում զինված ուժերը հետ կքաշվեն և իրենց տեղը կզիջեն սահմանապահ զորքերին:

Տավուշի սահմանամերձ գյուղերի բնակիչներն ապրիլի 19-ից բողոքի ակցիաներ են անում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհին: Նրանք դեմ են սահմանազատման այն տարբերակին, որը համաձայնեցրել են Երևանն ու Բաքուն։

Back to top button