Հաջողության նոտա

Լինել հարո՞ւստ, թե՞ երջանիկ․ ո՞րն է հաջողության բանաձևը. «Հաջողության նոտա»

Երազում էր բժիշկ դառնալ, բայց հանգամանքների բերումով ընտրեց տնտեսագիտությունը։ Բիզնես, թվեր, ստրատեգիա․ վերլուծելու, քայլերը ճիշտ հաշվարկելու կարողություն, որը կիրառում է նաև մասնագիտությունից դուրս՝ կյանքում, և կարծում է, որ դա օգնում է խնդիրները տեսնել և գտնել դրանց լուծումները։

Galaxy Group ընկերությունների խմբում ստրատեգիաներ ինովացիայի տնօրեն, բիզնես խորհրդատու Էդգար Կարապետյանը կարծում է, որ հաջողության հասնելու համար ոչ թե պետք է կրկնօրինակել ընդհանուր կանոնները, այլ ստեղծել սեփական կանոնակարգը, ճիշտ բաշխել օրն ու ժամանակը և կարգավորել բոլոր գործերը։

Ասում է՝ բովանդակությունն այսօր զիջել է ձևին, ձևը դարձել է նորաձև, մակերեսային տեղեկությունն ավելի հասանելի ու ընկալելի է դարձել, և դա մտահոգիչ է։

Արդյունավետ աշխատելու համար կարևորում է շրջապատը, մարդկանց, որոնց հետ աշխատում է, սովորում և սովորեցնում։ «Հաջողությունը աշխատանք է․ անդադար պետք է սովորել ու աճել, ոչինչ չանելը լճացում է, նույնն է, ինչ ջրի վրա ուզես մնալ, բայց ոչինչ չանես դրա համար, վաղ թե ուշ կսկսես սուզվել», – ասում է Էդգար Կարապետյանը։

Back to top button