Հայագիտակ

Ստեփանոս Օրբելյանի «Պատմություն Սյունյացը» արժեքավոր է նաև իր կոճղով. «Հայագիտակ»

Միջնադարից սկսած հայկական եկեղեցիները, լինելով նաև խոշոր ավատատերեր, վարել են իրենց ծավալուն տնտեսությունների կառավարման խիստ հաշվառումը՝ դրանք կցելով ձեռագիր մատյաններին։ Այս առումով ամենակարկառունը Տաթևի վանքի քոթուկն է` կցված Ստեփանոս Օրբելյանի ձեռագիր մատյանին։

Վիմագրագետ Արսեն Հարությունյանն ասում է. «Եկեղեցիները խոշոր ավատատերեր էին, ունեին ընդարձակ հողեր, այգիներ, գյուղեր։ Այդ ամենը խիստ հսկվում էր։ Կարևոր էր նաև նվիրատու-եկեղեցի հարաբերությունների կարգավորումը, որոնք ևս գրանցվում էին քոթուկի մեջ»։

Քոթուկներ ունեցել են բոլոր եկեղեցիները։ Եվ գրանցումները երբեմն կատարվել են նաև ձեռագրերի լուսանցքներում, իհարկե խաթարելով դրանց գեղարվեստական արժեքը։

Back to top button