Հայագիտակ

Գևորգ Գրիգորյան․ Երվանդ Քոչարը նրան «կնքեց» Ջոտտո. «Հայագիտակ»

Ջոտտո անվամբ նրան «կնքեց» Երվանդ Քոչարը, ում հետ սովորում էր նույն դասարանում։ Գևորգը շատ էր սիրում նախավերածննդի այդ նկարչին և երազում էր ունենալ նրա նկարների ալբոմը։ Երազում էր նաև սովորել Վխուտեմասում, բայց կիսատ թողեց ուսումը Մոսկվայում և շտապեց Թիֆլիս։ Մայրն էր կանչում. ընտանիքը սովամահ էր լինում առանց Գևորգի։

Պատմում է Ջոտտոյի թանգարանի տնօրեն Արփինե Սարիբեկյանը. «Ջոտտոն չընդունեց սոցռեալիզմի կանոնները։ Դրա համար էլ հետապնդվեց ու հեռացվեց Վրաստանի նկարիչների միությունից։ Ամեն ինչ փոխվեց Ձնհալի տարիներին։ Նա իր սիրելի կնոջ` Դիանա Ուկլեբայի հետ տեղափոխվեց Երևան, որտեղ էլ ունեցավ իր արվեստանոցը, սիրվեց ու ճանաչվեց։ Մահից հետո կնոջ ջանքերով հիմնվեց Ջոտտոյի տուն-թանգարանը։

Back to top button