Հայագիտակ

Տավուշի բերդը վերականգնվելու է. «Հայագիտակ»

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի գիտաշխատող, հնագետ Տիգրան Ալեքսանյանն ասում է. «Տավուշի բերդի վերականգնումը ոչ միայն զարկ կտա զբոսաշրջության զարգացմանն այս շրջանում, այլև կնպաստի տնտեսության զարգացմանը, քանի որ կկառուցվեն հանգստյան, սննդի կետեր, հյուրատներ»։

Առաջին անգամ 10-րդ դարից հիշատակվող այս ամրոցն ավերվել է երկրաշարժից, և 14-րդ դարից լքված և ոչ բարվոք վիճակում է։ Ուտիք նահանգի անառիկ բերդերից է եղել, որը երբեք չի գրավվել թշնամու կողմից։ Պեղումների ընթացքում գտնվել են կավե սպասք, կենցաղային տարբեր իրեր, որոնք պատմում են միջնադարյան ամրոցի կյանքի ու ապրելաձևի մասին։ Ամրոցն ունեցել է իր սեփական ջրամատակարարումը, որն էլ նպաստել է դրա անառիկ մնալուն։

Back to top button