Ժամանակի վկան

Հայդուկապետ Սարգիս Կուկունյանի բանտային և աքսորական կյանքի ոդիսականը․ Կարինե Եղիազարյան․ «Ժամանակի վկան»

Այս հաղորդումով շարունակում ենք զրույցը հայ ազգային-ազատագրական շարժման նվիրյալ հայդուկապետ Սարգիս Կուկունյանի կյանքի ու հեղափոխական գործունեության մասին, առավելապես ներկայացնելով նրա՝ դեպի Արևմտյան Հայաստան կազմակերպած զինված արշավանքի ձախողմանը հաջորդած բանտային և աքսորական կյանքի տառապալից տարիները։

Թեման ներկայացնում ենք ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դոցենտ, պատմական գիտությունների թեկնածու Կարինե Եղիազարյանի հետ։ Նրա «Սարգիս Կուկունյանի արշավանքը» աշխատությունը՝ տպագրված 2016 թվականին, լույս է սփռում անվանի գործչի կյանքի հայտնի և անհայտ էջերի վրա։

Կարինե Եղիազարյանի գիտական հետաքրքրությունների շրջանակն ընդգրկում է հայ ազգային-ազատագրական պայքարի (19-րդ դարի երկրորդ կես — 20-րդ դարի սկիզբ), հայկական հարցի, հայ քաղաքական կուսակցությունների պատմությունը։ Բացի նշված մենագրությունից, նա հեղինակ է նաև մեկ տասնյակից ավելի գիտական հոդվածների։

Հաղորդման առաջին հատվածը կարող եք գտնել Հանրային ռադիոյի պաշտոնական համացանցային կայքէջի «Ժամանակի վկան» հաղորդաշարի այս հարթակում։

Back to top button