ԿարևորՔաղաքական

Արևմուտքի մտրակը և թխվածքաբլիթը. Թուրքիային չի հաջողվում համաձայնության գալ ԱՄՆ-ի և Գերմանիայի հետ

Թուրքիայի Արևմուտքից ռազմական օդանավեր ձեռք բերելու քննարկումները  վերջին շաբաթների ընթացքում  կրկին ակտիվացել են։ Այս թեման թուրքական մամուլը շարունակ շրջանառում է։ Խնդիրն այն է, որ Թուրքիայի պաշտպանության նախարարության աղբյուրները վերջերս նոր մանրամասներ են ներկայացրել  թուրք-բրիտանական բանակցություններից, Իսպանիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի համատեղ արտադրության «Eurofighter Typhoon» կործանիչների ձեռքբերման հետ կապված։ Այս գործարքի իրականացման հետ կապված Թուրքիան և Գերմանիան տարաձայնություններ ունեն, Գերմանիան հրաժարվում է ռազմական օդանավերի մատակարարումից, իսկ Մեծ Բրիտանիան որպես միջնորդ թուրքական կողմին հուսադրում է Գերմանիային հորդորել գործարքի շուրջ համաձայնության գալ։

Զուգահեռ Միացյալ Նահանգներն էլ F-16-ներ ռազմական ուղղաթիռների համար սարքավորումների մատակարաման դիմաց  Թուրքիայից պահանջում է դադարեցնել աջակցությունը Ադրբեջանին։

Թուրքիան ցանկանում է ձեռք բերել ամերիկյան F-16 Block տեսակի 40 օդանավ եւ եւս 80 օդանավի արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր ու սարքավորումներ: Այս գործարքի կնքումը, սակայն, արգելափակվեց անցած տարվա ամռանը, այն բանից հետո, երբ կոնգրեսականները ԱՄՆ պաշտպանական բյուջեի ընդունման ժամանակ մի լրացում ընդունեցին, որով պահանջում էին, որպեսզի Սպիտակ տունը բուն օդանավերի կամ դրանց պահեստամասերի վաճառքից առաջ օրենսդիրներին հստակ ապացույցներ ներկայացնի, որ այդ քայլը չի հակասելու Միացյալ Նահանգների ազգային շահերին։ Բուռն բանավեճերից ու քննարկումներից հետո այս տարվա ապրիլին Միացյալ Նահանգները որոշեց Թուրքիայի ռազմաօդային ուժերի կազմում ընդգրկված ութ տասնյակ F-16 մակնիշի կործանիչների արդիականացման համար անհրաժեշտ պահեստամասեր ու տեխնոլոգիաներ վաճառել Անկարային։

Ինչու է Թուրքիայի կողմից ռազմական օդանավեր ձեռք բերելու այս թեման կրկին արդիական դարձել։ Թեմայի շուրջ «Ռադիոլուր»-ը զրուցել է թուրքագետ Անդրանիկ Իսպիրյանի հետ։



 

Back to top button