Խոշորացույց

Դեպի լյառն Մասիս կամ կորսված լեռնագագաթները. «Խոշորացույց»

1829 թվականի հոկտեմբերի 9-ին Խաչատուր Աբովյանը Դորպատի համալսարանի պրոֆեսոր Ֆրիդրիխ Պարրոտի հետ բարձրացավ Արարատ լեռը։ Սա Աբովյանի` հայ իրականության մեջ գործող տաբուներն ու արմատացած ավանդույթները կոտրելու առաջին հաջողված փորձն էր, որի համար շատերը նրան հետո սրբապիղծ էին համարելու, իսկ Մասիս բարձրանալը` սրբապղծություն։

Հոկտեմբերի 9-ին լեռնագնացները նշում են որպես Հայկական լեռների օր։

Աբովյանն ու Պարրոտը բացեցին մարդկության ճանապարհը դեպի սրբազան Մասիս, իսկ արդեն Խորհրդային Միության փլուզումից հետո մեր շատ հայրենակիցներ հնարավորություն ստացան բարձրանալ Թուրքիայի տիրապետության տակ հայտնված Արարատ։

Մասիսը բարձրացող հայերի մեծ մասի համար դա ալպինիզմ չէ, այլ երազանք, ասում է  Armenian Geographic ընկերության ղեկավար Տիգրան Վարագը։ Ըստ նրա` Արարատը եվրոպացու համար հերթական լեռն է, որ բարձրանում են, իսկ հայերի, քրդերի ու թուրքերի համար բարձրանալու մեջ գաղափար կա։

Տիգրան Վարագը նշում է, որ 2020-ի պատերազմից հետո լեռնագնացությունը ևս մեծ կորուստներ է ունեցել. շատ լեռնագագաթներ դարձել են սահմանային ու շատ տարածքներ վերածվել են դիրքերի։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դեպի լյառն Մասիս. թեմայի մասին ենք խոսում  Armenian Geographic ընկերության ղեկավար Տիգրան Վարագի հետ։

Back to top button