Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

«Ուրալ»-ը գալիս էր, ու մենք տեսնում էինք, թե ինչպես է տակից կաթում արյունը․ Արմեն Չախոյան․ «Կյանքին ասել այո՛»

Արմեն Չախոյանը ծնվել է 1971 թվականի մայիսի 28-ին Երևանում։ Ավարտել է Երևանի պետական բժշկական համալսարանի բուժական ֆակուլտետը, հետագայում ուսումը շարունակել թոքային վիրաբուժության բաժանմունքում։ Վերապատրաստվել է նաև Մոսկվայի Սկլիֆասովսկու անվան ինստիտուտում որպես թոքային վիրաբույժ։ Աշխատել է տարբեր բուժհաստատություններում։ Ամուսնացել է 1994 թվականին, ինչպես կատակով նկատում է՝ ունի չորս զավակ, չորս թոռնիկ ու մեկ կատու։ 2005 թվականին զորակոչվել է բանակ որպես ավագ բժիշկ։ 44-օրյա պատերազմի լուրը լսելով բուժաշխատող կնոջ՝ Անուշի հետ միասին մեկնեցին Արցախ կամավոր հիմունքներով։ Աշխատել են հիմնականում Իշխանաձորում, Կովսականում ու Սանասարում։ Արցախից վերադարձել են միայն պատերազմից հետո՝ ծանր հիշողություններով ու տղաների մարմիններից հանված բեկորների տուփով։ Երբ հարցնում ենք հիշողության մեջ դաջված պատերազմական օրերի ամենածանր դրվագի մասին, Արմենը ասում է՝ վիրավորներին ու զոհերի մարմինները տեղափոխող ուրալը գալիս էր, ու մենք տեսնում էինք, թե ինչպես է այդ ուրալի տակից կաթում արյունը»։

Back to top button