ԿարևորՌեպորտաժներՎերլուծական
Միջանցքի մասին Անկարայի հայտարարությունից հետո առանցքային է Մոսկվայի դիրքորոշումը․ Արմեն Պետրոսյան


Արցախյան ողբերգական իրադարձություններից հետո թուրք-ադրբեջանական տանդեմը փորձ է անում հասնել, այսպես կոչված, Զանգեզուրի միջանցքի իրագործմանը։ Այս համատեքստում ուշագրավ են նախօրեին Նախիջևանում տեղի ունեցած Էրդողան-Ալիև բանակցությունները և, մասնավորապես, Էրդողանի՝ Նախիջևանից վերադարձին արած հայտարարությունը. «Եթե Հայաստանը չի ցանկանում, միջանցքը կանցնի Իրանով: Իրանն այժմ դրական է նայում այս հարցին, ուստի հնարավորություն կլինի, որ անցումն ապահովվի Իրան-Ադրբեջանով»:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ Արմեն Պետրոսյանը նշում է, որ այս հայտարարությունը որոշակի պարզություն է մտցնում նախիջևանյան պայմանավորվածությունների հարցում և առանցքային դարձնում սպասվող զարգացումների տեսանկյունից Մոսկվայի դերակատարությունն ու առաջիկա քայլերը: