Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Այդ զանգը շատ էր տարբերվում մյուս զանգերից․ Շալիկո Արշակյան․ «Կյանքին ասել այո՛»

Շալիկո Արշակյանը ծնվել է 2001 թվականի մայիսի 18-ին Շիրակի մարզի Ցողամարգ գյուղում։ 2019-ին ընդունվել է ԵՊՀ Ռադիոֆիզիկայի ֆակուլտետ։ Նույն թվականին զորակոչվել է բանակ։ Ծառայությունը սկսել է ՀՀ ԶՈՒ Մուղնիի ուսումնական զորամասից, ավարտել է Արցախի Պաշտպանության բանակի «Մարտունի 2» զորամասում։ 44-օրյա պատերազմի օրերին մարտական հերթապահություն է իրականացրել Ակնայի շրջանում։

Պատերազմի օրերին հարազատների հետ խոսելը չափազանց դժվար էր, կապի խնդիր կար։ Բայց եղավ մի զանգ, որն այդ օրերին, Շալիկոյի խոսքով՝ ապրեցնող էր։ «Խոսեցի հայրիկիս հետ ու նա ասաց, որ քույրս տղա է ունեցել։ Այդ զանգը շատ էր տարբերվում մյուս զանգերից, որոնցից հետո սովորաբար տխրում էինք ու ավելի մտահոգվում »,-ասում է Շալիկոն։

Պատերազմից հետո ուսումը շարունակել է ԵՊՀ-ում, միաժամանակ, սովորել Արեն Մեհրաբյան բարեգործական հիմնադրամում որպես Վեբ ծրագրավորող։ Այժմ դասավանդում է նույն հիմնադրամում։

Back to top button