Հատվող եթեր

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիր. հարուստ ավանդույթներով, գունեղ ու պայծառ կրթօջախ․ «Հատվող եթեր»

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիր. հարուստ ավանդույթներով, գունեղ ու պայծառ կրթօջախ, որտեղ կարելի է ձեռք բերել բազմաբնույթ գիտելիքներ, հմտություններ և անչափ վառ հիշողություններ, ջերմ միջավայր՝ լի սիրով, գիտելիքներով և կրթվելու անսպառ ձգտումով, որն ուղեկցում է ողջ ուսումնառության ընթացքում։

«Հակոբ Կոջոյան» կրթահամալիրը ստեղծվել է Երևանի թիվ 15 միջնակարգ դպրոցի և Հակոբ Կոջոյանի անվան գեղարվեստի քառամյա մանկական դպրոցի բազաների վրա: Կրթահամալիրն իր տեսակով միակն է հանրապետությունում. իրականացնում է համակարգված շարունակական գեղարվեստական կրթություն I-XII դասարաններում, կրթահամալիրը իրականացնում է երկու տարբեր ուսումնական ծրագրեր, որոնք տարբեր լինելով հանդերձ, լրացնում են մեկը մյուսին:

Կարդալ, գրել, հաշվել, բարեկիրթ խոսք ու վարվելաձև, երևակայության և մտածողության զարգացում, գիտական պատկերացման ձևավորում, գեղարվեստական մտքի զարգացում, գեղագիտական մտքի և ճաշակի ձևավորում, հանրակրթական գիտելիքների յուրացում, սովորողների հակումներին և ընդունակություններին համապատասխան նախամասնագիտական կարողությունների զարգացում. կրթահամալիրի հսկայածավալ գործունեության արդյունքում դաստիարակվում են գրագետ, կիրթ և բազմակողմանի զարգացած քաղաքացիներ:

Կրթահամալիրի «Վերջին դաս» արարողությունը ներկայացնում է «Վերջին դաս-այցեքարտ» ցուցահանդեսը, որով կրթահամալիրի շրջանավարտները ներկայանում են իրենց ձեռքբերածով, որը կարծես իրենց առաջին այցեքարտն է հասարակությանը ներկայանալու համար: Զրույց «Հակոբ Կոջոյան» կրթահամալիրի տնօրեն Ռուզաննա Երեմյանի հետ: 

Back to top button