Սփյուռքի ձայնը

Նոր աշխարհում՝ նոր մասնագիտություն. «Սփյուռքի ձայնը»

Շարունակվում է ԵՊՀ-ի «Սփյուռքագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրում ընդունելությունը։ Այն ժամանակակից աշխարհում նոր մասնագիտություն է, որն ունի խորը արմատներ, սփյուռքը բացահայտելու և ճանաչելու լայն հնարավորություններ։

Ի՞նչ հետազոտություններ են պետք իրականացնել սփյուռքն ավելի լավ ճանաչելու համար, որո՞նք են դասական ու ժամանակակից սփյուռքերի առանձնահատկությունները և սփյուռք ունեցող ո՞ր երկրրի փորձն է հնարավոր կիրառել։

ԵՊՀ հայագիտական հետազոտությունների ինստիտուտի սփյուռքագիտական հետազոտությունների բաժնի վարիչ, «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրի ղեկավար, պ․գ․ դոկտոր, պրոֆեսոր Արման Եղիազարյանը վստահ է, որ հայրենիք-սփյուռք գործակցությունը՝ հատկապես վերջին 15 տարիներին, բարձր մակարդակով է իրականացվում։

«Արդյունքները գուցե այնքան էլ տեսանելի չեն կամ ակտուալ չեն, սակայն վերջին 15 տարիներին թե՛ պետական, թե՛ մասնավոր հատվածում համագործակցություններ են եղել։ Դրանց արդյունքներն այնքան էլ տեսանելի չեն, քանի որ մեր իրականության մեջ գերակշռում է քաղաքական բաղադրիչը։ Իսկ քանր որ քաղաքականության մեջ մեր երկու հատվածներում անհամաձայանությունները շատ են, աշխատանքների արդյունքները մյուս ոլորտներում դառնում են ոչ այնքան տեսանելի»։

Ինչ վերաբերվում է սփյուռքագիտությաանը, ապա այն նոր մասնագիտություն է, պետությունների տեսանկյունից կարևոր, ասում է Արման Եղիազարյանը։ Դասական սփյուռքագիտության հիմնադիրներից մեկը մեր հայրենակիցն է՝ Խաչիկ Թոլոլյանը։ Նա, Կանադայում և ԱՄն-ում «Դիասպորա» անունով ամսագիր հրատարակելով, փորձեց զարկ տալ սփյուռքագիտությանը՝ հարթակ դառնալով սփյուռքի գիտական շրջանակի գործունեությանը՝ հիմնավորելով հետևյալ թեզը, որ պետություններն առանց սփյուռքի մի բան են, սփյուռքի հետ ՝ մեկ այլ։

Սփյուռքագիտության ամբիոնը տարեկան 10-12 ուսասնող է պատրաստում։ Այսօր սփյուռքագիտության երկու տիրույթներում՝ «Հայագիտություն» և «Սփյուռքագիտություն» մագիստրոսական ծրագրերում, սովորում է 18 ուսանող, նշում է ծրագրի ղեկավարը։ Նախորդ տարի սփյուռքագիտության ամբիոնը միավորվեց  հայոց պատմության ամբիոնին ՝ ներքին խոշորացման ծրագրի շրջանակներում։

ԵՊՀ «Սփյուռքագիտություն» մագիստրոսական կրթական ծրագրում ընդունելությունը շարունակվում է։ Մինչև օգոստոսի 20-ը կարելի է հայտեր ներկայացնել։ «Մեր մասնագետները այս տարիների ընթացքում կարողացել են ապացուցել, որ հայաստանյան գերատեսչությունում և սփյուռքյան կառույցներում կարևոր տեղ են զբաղեցնում, ունեն հագեցած գիտելիքներ ու հմտություններ։ Իսկ թե որքանով են դրանք կիրառվում տվյալ կատույցներում, հաճախ կախված է լինում պետության և տվյալ գերատեսչության ընտրած քաղաքականությունից»,-ավելացնում է։

Մագիստրոսական ծրագրին մասնակցելու հայտերի ընդունումը դեռ շարունակվում է, կտևի մինչև օգոստոսի 20-ը։

Back to top button