Աֆղանստանում վերջին 15 տարվա ամենացուրտ ձմեռն է՝ դաժան տնտեսական ճգնաժամի պայմաններում: Օդի ջերմաստիճանը որոշ շրջաններում նվազել է մինչև -34°C։ Ընդհանուր առմամբ ցրտից մահացել է ավելի քան 200 մարդ։
Վատ եղանակի պատճառով երկիրը սովի եզրին է։ Աֆղանստանի գյուղատնտեսության նախարարության տվյալներով՝ ցուրտ եղանակի պատճառով ավելի քան 260 հազար գլուխ անասուն է անկել։ Իսկ Թախար գավառում հազարից ավելի փեթակներ են մարել։ Դրանք պարունակում էին մոտավորապես 15 միլիոն մեղու: