Սփյուռքի ձայնը

ՀՀ տնտեսության զարգացման ծրագրերը և Եվրոպայի հայերի միությունը․ «Սփյուռքի ձայնը»

Եվրոպայի հայերի միությունը, որը մի քանի տարվա պատմություն ունի, աշխատում է մի քանի ուղղությամբ։ Առանձնահատուկ տեղ ունի, Հայաստանի տնտեսությունը, որի զարգացման համար տարեկան ծրագրեր են մշակվում։

Արդյո՞ք միությունն իր ստեղծման ծրագրային նպատակին կարողացել է հասնել։

Եվրոպայի հայերի միության փոխնախագահ Արտակ Սերգոյանն ասում է․ «Այո, ոչ ամբողջությամբ, բայց շատ աշխատանքներ իրականացվել են ու շարունակում են իրականացվել: Մեր նպատակն էր միավորել հայությանը, պահպանել հայկականությունն ու այսօրվա գերխնդիրը՝ նպաստել ՀՀ տնտեսության զարգացմանը»։

Բազմաշերտ ու բազմաբովանդակ, տարբեր մտածողություն ու հայացքներ ունեցող սփյուռքում որքանո՞վ է հաջողվել համախմբումը։

«Մեր համակիրները տարբեր տարիներին, տարբեր երկրներից ու տարբեր գաղափարներ ունեցող հայեր են: Միավորում է աշխատանքը: Իհարկե, ամենամեծ գործը՝ անկախությունից հետո Եվրոպայում հայտնված հայերի ուսերին է, քանի որ նրանք ավելի լավ գիտեն Հայաստանի խնդիրները, Հայաստանում բարեկամներ ունեն և այլն: Ինձ համար կարևոր չէ, թե ով ինչ կուսակցական կամ գաղափարական պատկանելություն ունի, կարևոր է սփյուռքում մեկ բռունցք լինելն ու գործելը»,- ասում է Արտակ Սերգոյանը:

ՀՀ տնտեսության զարգացմանն ուղղված միջոցները գոյանում են հիմնականում միության անդամների՝ տարբեր շրջանակների հետ ունեցած կապերից ու հաճախ նաև սեփական միջոցներից, ավելացնում է Եվրոպայի հայերի միության փոխնախագահը:

Վեց տարվա ընթացքում բազմաթիվ բիզնես ծրագրերով են դիմել մեզ,- ասում է միության փոխնախագահը։ Ինչպե՞ս պետք է դիմել և ո՞ր ծրագրերին են նախապատվություն տալիս:

Back to top button