Հայագիտակ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը տարածաշրջանում չորս ամենամեծերից մեկն էր․ «Հայագիտակ»

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տպարանը տարածաշրջանում չորս մեծերից էր Թիֆլիսի, Երևանի, Շուշիի տպարանների հետ։

Այստեղ էր տպագրվում նաև Մայր Աթոռի պաշտոնաթերթը` «Արարատ» ամսագիրը, որի էջերում լույս էին տեսնում հայրապետական ուղերձներ, կրոնական ու հոգևոր բովանդակության ամենատարբեր հոդվածներ։

«Ամսագրում տպագրվելը մեծ պատիվ էր»,- ասում է Էջմիածնի մատենադարանի գիտական քարտուղար Մայա Գրիգորյանը։

Ամսագրին թղթակցում էին ժամանակի լավագույն հայ մտավորականները, որոնք գրում էին ազգային ու նաև ազգագրական թեմաներով։

Առաջին հանրապետության տարիներին տպարանը սկսեց լույս ընծայել նաև «Արարատյան աշխատավոր» և «Հայկական կոոպերացիա» թերթերը, որոնք անդրադառնում էին հայ գյուղացու օրախնդիր հարցերին։

Back to top button