Հաջողության նոտա

Բժշկությունը հաշվելի գիտություն չէ․ «Հաջողության նոտա»

Վ.Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոնի թորակալ վիրաբույժ Տիգրան Բյուզանդյանը կարևորում է բժիշկի և բուժառուի միջև վստահությունը։

Գտնում է, որ հիվանդը պետք է տեղյակ լինի իր հիվանդության մասին, որքան էլ ցավալի լինի, քանի որ այդ ժամանակ նա կարողանում է մոբիլիզացնել բոլոր ուժերը և բժշկի հետ անցնել բուժման դժվարին ճանապարհը:

Տիգրան Բյուզանդյանն օրդինատուրան անցել է Կրասնոդարում, մեծ փորձի ու գիտելիքի պաշարով վերադարձել է Հայաստան և որոշել իր գործունեությունը ծավալել այստեղ:

Կարծում է, որ հաջողության հասնելու համար միայն հավատը բավարար չէ, տաղանդն ու աշխատասիրությունն են բերում հաջողություն: Նրա թշնամին ալարկոտությունն է, առավելությունը՝ հանգստությունը, սիրում է ամեն ինչ կազմակերպել, հաշվի առնել բոլոր մանրուքներն ու ֆորս մաժորները, խուճապը նրա կյանքում տեղ չունի:

Back to top button