Խոշորացույց

Հայ տղամարդն ու կանանց տոները. «Խոշորացույց»

Նյու Յորքի ջուլհակագործուհիների բողոքի ակցիան, Կլարա Ցետկինի մարտի 8-ը նշելու առաջարկը, կանանց շարժումը Եվրոպայում, Ռուսաստանում. «ինչպես է սկսվել մարտի 8-ը» դասը եթե չեք սովորել դպրոցում, ապա անպայման ԶԼՄ-ներից եք տեղեկացել, քանի որ, ավանդույթի համաձայն, ամեն տարի նույն այդ խոսքերը տարբեր լրագրողներ տարբեր լրատվամիջոցներում նշում են։

Հայաստանում կանանց միջազգային օրն սկսել են պաշտոնապես նշել խորհրդայնացումից հետո։ Ավանդաբար այդ տոնին տղամարդիկ ծաղիկներ էին նվիրում կանանց եւ աղջիկներին, իսկ միմյանց համար նվերներ հատկապես կանայք էին գնում։

Հայաստանում այս տոնը միշտ ընկալվել է որպես գարնանային գեղեցիկ տոն` զրկված իր նախնական իմաստից։

Մարիամ Հովսեփյանի հաղորդումը, թե ինչպես եւ ում ջանքերով մարտի 8-ը եւ ապրիլի 7-ը մտան մեր տոնացույց 

Անկախության վերագտնումից հետո պաշտոնապես մեր երկիրը սկսեց նշել Մայրության եւ գեղեցկության օրը` ապրիլի 7-ը` դրան տալով ազգային երանգներ։

Բայց մեկ է` արդեն 21- րդ դարի հենց սկզբին Կանանց միջազգային օրը վերադարձավ մեր պաշտոնական տոնացույց եւ ապրիլի 7-ը մղեց երկրորդական պլան։

Հռիփսիմե Հովհաննիսյանի հաղորդումը նրանց մասին, ովքեր ծնվել են մարտի 8-ին եւ ապրիլի 7-ին
  • Որոնք են հայկական իրականության մեջ կանանց տոների ազգային առանձնահատկությունները,
  • հայ կինը հասարակությունում եւ ընտանիքում
  • մոր պաշտամունքը հայ տղամարդու մոտ,. ինչպիսի՞ զավակ է դաստիարակում հայ մայրը,
  • 44-օրյա պատերազմից հետո ինչպե՞ս հարգել որդիներին կորցրած մայրերի վիշտը։

Արմեն ՎԱՐԴԱՆՅԱՆ

«Խոշորացույցի» տաղավարում ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի փոխդեկան, հոգեբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Անահիտ Սահակյանի հետ խոսել ենք կանանց տոների նկատմամբ հասարակական ընկալումների մասին։

Back to top button