Հայագիտակ

Մարկոսի «Արա Գեղեցիկն ու Շամիրամը»` հնադարյան ժայռապատկերի տեսքով․ «Հայագիտակ»

Արու և էգ քարայծների տեսքով է նա պատկերել Հայոց արքային և Ասորեստանի թագուհուն «Արա Գեղեցիկ և Շամիրամ» գորգում։ Գաղափարը վերցված է հնադարյան քարանձավների պատից։

Մարկոս Գրիգորյանի գործերը Արշիլ Գորկու, Ռուբեն Նաքյանի աշխատանքների կողքին ներկայացված են Նյու Յորքի ժամանակակից արվեստի թանգարանում։

Բազմազան է նրա արվեստը. հողանկարչությունից մինչև ժամանակակից հայկական գորգարվեստը։ Այստեղ նա լայնորեն օգտվում է մեր ժայռապատկերներից ու յուրովի ներկայացնում ազգային թեման։

Նրա կենսագրության մեջ շատ են հիշում առաջին բառը. Իրանում նա առաջինն էր, որ բացեց Թեհրանի բիենալեն, հիմնեց իրանական ժամանակակից արվեստը։ Նա առաջինն էր, որ նոր ռեալիզմի, ավանգարդի և ժամանակակից արվեստի այլ ուղղություններ ներկայացնելով` նրա արվեստը ոչ արևմտյան է, ոչ արևելյան։

Եվ գուցե նաև առաջին հայ արվեստագետն է, որի մասին ավելի շատ օտարները գիտեն, քան` մենք։ Մենք դեռ նոր նոր ենք բացահայտում Մարկոս Գրիգորյանին։

Back to top button