Հատվող եթեր

Ժանսեմ․ հայ ժողովրդի վիշտը պատկերած մեծ արվեստագետը․ «Հատվող եթեր»

«Այնպես է լինում, որ թախծում եմ, սակայն իմ բնույթով վատատես չեմ, այլ ընդհակառակը: Բայց եթե խորանանք, ապա իմ մեջ խորը վիշտ կտեսնենք — այդ վիշտը կա ողջ հայ ժողովրդի սրտում». այս խոսքերի հեղինակը ֆրանսահայ մեծագույն նկարիչ Հովհաննես Սեմերջյանն է, որն աշխարհին հայտնի է Ժանսեմ անունով:

Անուն, որն իր բացառիկ տեղն ունի հայկական և ֆրանսիական կերպարվեստում, համաշխարհային մեծություն, որը ստեղծեց արժեքավոր բարձր գործեր, մեծ հայրենասեր, որը դարձավ հոգևոր կամուրջ հայրենիքի և սփյուռքի միջև, աշխարհահռչակ նկարիչ, որն իր խորհրդավոր, չափազանց խորունկ, երազկոտ ու անչափ մարդասիրական կտավների միջոցով սերունդներին թողեց բարձրարժեք ժառանգություն, մեծ մարդասեր, որն իր արվեստով խոսեց համամարդկային խնդիրների ու գաղափարների մասին:

Ճանաչված ու գնահատված նկարիչը ծնվել է եղեռնից մազապուրծ հայկական ընտանիքում: Մեծ արվեստագետն իր ավեստով դարձավ հայ ժողովրդի պատմական հիշողությունը՝ բացառիկ վարպետությամբ ու գենետիկ հիշողությամբ վերարտադրելով այն տխուր պատմությունները, որոնք լսել էր դեռ մանկուց. սոսկալի աղետի տեսիլքներ, ցավ ու վիշտ, տառապանք, մի ողջ ժողովրդի պատմություն։

Այսօր Ժանսեմի ստեղծագործությունները պահվում են աշխարհի հեղինակավոր թանգարաններում ու մասնավոր հավաքածուներում: Իր բազմամյա ստեղծագործական գործունեության ընթացքում Ժանսեմին շնորհվել են բազմաթիվ պետական պարգևներ ու կոչումներ, կենդանության օրոք բացվել է նրա անունը կրող երկու թանգարան:

Զրույց Բոյաջյան արվեստների կենտրոն և հայկական գրաֆիկայի թանգարանի հիմնադիր և տնօրեն Վարդգես Բոյաջյանի հետ:

Back to top button