Ժամանակի վկան

Սակավ հայտնի փաստեր 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի մասին․ Հովիկ Գրիգորյան․ «Ժամանակի վկան»

1921 թվականին երկու միջազգայնորեն չճանաչված պետություն՝ Խորհրդային Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան կնքեցին պայմանագիր, որով լուծեցին բացակա պետության` Հայաստանին պատկանող տարածքների հարցը, այդպիսով ոտնահարելով միջազգային իրավունքի նորմերը։

Շարունակելով 1921 թվականի մարտի 16-ի Մոսկվայի պայմանագրի կնքմանը նախորդած և հաջորդած իրադարձությունների քննարկումը ԵՊՀ Հայոց պատմության ամբիոնի դասախոս, պատմական գիտությունների թեկնածու, դոցենտ Հովիկ Գրիգորյանի հետ, այս հաղորդման ընթացքում կանդրադառնանք Մոսկվայի բուն կոնֆերանսին, որը բացվեց 1921 թ․-ի փետրվարի 26-ին, և պայմանագրի կնքման հանգամանքների սակավ հայտնի փաստերին։

Հիշեցնեմ ռադիոլսողներին, որ Հանրային ռադիոյի համացանցային պաշտոնական կայքում և իմ ֆեյսբուքյան և Թվիթերի անձնական էջերում կարող եք գտնել նախորդ հաղորդումները, որտեղ Հովիկ Գրիգորյանը պարզաբանում է Մոսկվայի բուն պայմանագրին նախորդած իրադարձությունների և անդրկուլիսյան բանակցությունների ընթացքը և պատճառահետևանքային կապերը։

1․ Հետևյալ մի քանի շեշտադրումներով կարելի է ամփոփել 1921 թվականի Մոսկվայի մարտի 16-ի պայմանագրի կնքմանը նախորդած բանակցային ամբողջ անցուդարձը։

2․Անդրկուլիսային բանակցություններում վճռական էին մարտի 6-ին և մարտի 9-ին ձեռք բերված համաձայնությունները, որոնք հատկապես Ռուսաստանի համար սկզբունքային էին։ Հիմնական պայքարը ընթանում էր ռուսական կողմի համար կարևոր երկու տարածքի շուրջ, որոնցից մեկը Բաթումն էր։

3․Ռուսաստանի համար Բաթումից ոչ պակաս կարևոր էր Նախիջևանի հարցը, որի համար նույնպես պայքար էր ընթանում։

4․ Բայց բացի նշվածները, կար ևս մեկ տարածք, որի շուրջ պետք է Ռուսաստանն ու Թուրքիան համաձայնության հասնեին․ դա Սուրմալուն էր։

5․Մոսկվայի կոնֆերանսի նիստերը գումարվում էին 2 օրը մեկ։ Մարտի 12-ին, 14-ին և 16-ին ընթացան բուն պայմանագրի կնքմանը նախորդած պաշտոնական 3 նիստերը, որոնց ընթացքում կատարվեց արդեն իսկ համաձայնեցված պայմանագրի կետերի վերախմբագրում։

6․ Անդրադարձանք ևս մի սակավ հայտնի իրողության․ տասնամյակներ շարունակ պատմագիտության և քաղաքագիտության մեջ ընդունված է եղել պայմանագրի ստորագրումը թվագրել մարտի 16-ով, սակայն իրականում Մոսկվայի պայմանագիրը ստորագրվել է մարտի 18-ին։ Ո՞րն է սխալ ամսաթվի շրջանառման պատճառը։

7․ Շատ կարևոր է արձանագրել հետևյալ իրողությունը և դասեր քաղել պատմությունից․ ռուսներն ու թուրքերը հայկական հարցերը քննարկեցին անդրկուլիսյան բանակցություններում առանց հայերի մասնակցության և հայերի վերաբերյալ որոշումներ կայացրեցին առանց հայերի կարծիքը հարցնելու և նրանց ներկայության և ամենակարևորը՝ Մոսկվայի պայմանագրի հակահայ կետերի՝ ապագայում օրինականացման համար հիմքեր ստեղծեցին։

8․ Մոսկվայի պայմանագրի ստորագրումից հետո խորհրդային Ռուսաստանը և Քեմալական Թուրքիան Հայաստանի շուրջ հարաբերությունները և բանակցային գործընթացը տարան դեպի իրենց շահերից բխող ձեռք բերված պայմանավորվածությունների էլ ավելի ամրապնդման, որը ամրագրվեց Կարսի կոնֆերանսում նոր պայմանագրի կնքելով։

Back to top button