«Բազմավեպը» Իտալիայի հնագույն ամսագիրն է, իսկ Եվրոպայում չորրորդը։
Մխիթարյան միաբանության հրատարակած «Բազմավեպ» պարբերականում իրենց մայրենի լեզվով տպագրվում էին Եվրոպայի լավագույն հայագետները։
Այն գիտական և հանրամատչելի տեղեկատվում էր տալիս հայ հանրությանը։ Ամսագիրը լույս է տեսնում մինչև օրս։
Բազմավեպը եղել է բազմալեզու։ Ինչ լեզվով որ հոդվածն ուղարկել են, այն լեզվով էլ տպել են։
Առավել հետսքրքիր նյութերը թարգմանել և հայերեն են տպագրել։ Ամսագրից օգտվել են եվրոպացի բոլոր նշանավոր հայագետները, որոնք հետաքրքիր բաներ են իմացել Հայաստանի և հայերի մասին հենց ամսագրից։
Շատ մեծ պատիվ է եղել «Բազմավեպ»-ի էջերում տպագրվելը։ Նրա խմբագիրներն են եղել Գաբրիել Այվազովսկին, Ինճիճյանը, Ալիշանը։
Ունեցել է հատուկ համարներ, բացառիկ համարներ, նվիրված որևէ նշանավոր գրողի։