Հայկական ավանդական ընտանիքում երեխան սրբություն է։ Երկու կարծիք այստեղ չի կարող լինել։ Վկան՝ տոնակասն սեղանների շուրջ երեխաներին վերապահված կարևորագույն կենացները։ Իսկ որքանո՞վ է հայ երեխան պաշտպանված տոնական սեղաներից հեռու, օրինակ՝ խնդրահարույց ընտանիքներում, դպրոցում, փողոցում, փակ հաստատություններում և այլն։
Երեխաների պաշտպանության օրվա առիթով ՄԻՊ աշխատակազմի երեխաների իրավունքների պաշտպանության բաժնի առաջատար մասնագետ Իվետա Շահբազյանի հետ Ռադիոլուրի առցանց հյուրասրահում զրուցել ենք հենց այս թեմաների շուրջ։